Փաստելով, թե Ռոբերտ Քոչարյանի այցը ԱՄՆ արդեն նախապատրաստվում է երկու տարի, «168 ժամ» թերթը փոխանցում է.- «Ակնկալվում է, որ մինչեւ իր լիազորությունների ավարտը Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, կայցելի Վաշինգտոն։ Սակայն ցայսօր բանակցություններն անարդյունավետ են եղել»։ Ըստ թերթի աղբյուրների, ամերիկացիները չափազանց շատ նախապայման են դնում հայկական կողմի առաջ։ Մերոնք ցանկանում են «այց՝ առանց նախապայմանների», ամերիկացիները՝ «այց՝ համաձայնեցված օրակարգով», գրում է մեկնաբանն ու շեշտում.- «Ի՞նչ հարցեր են դրանք, կարելի է ընդամենը կռահել։ Դրանք բարձր մակարդակի եւ մի քանի տարիների կտրվածքով պայմանավորվածություններ են, որոնք համաձայնեցնելով, Հայաստանը պարտավոր է դա կատարել, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Այդ պատճառով է, որ Երեւանը չի շտապում»,- եզրակացնում է մեկնաբանը։
«Ե՞րբ եւ ովքե՞ր են մեզանում զբաղվում Տեր-Պետրոսյանի անձի շուրջ «քաղաքական դիցաբանության» տարածումով եւ ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում»,- այս հարցադրումներին ի պատասխան, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը նկատում է.- «Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանին քաղաքականություն վերադարձնելու խնդիրը ամեն անգամ առաջադրում են հիմնականում իր նախկին զինակիցների ճամբարի այն ներկայացուցիչները, որոնք ժամանակ առ ժամանակ համակվում են կորցրած իշխանության կարոտախտով»։ Մեկնաբանի հայացքով, սակայն.- «Այս ամենի հանդեպ քար լռություն պահպանող Տեր-Պետրոսյանն է միայն, որ դառնում է իր համախոհների ավելի քան բարդույթավորված պահվածքի ակամա թիրախը»։
Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նույն թերթում «Արդարություն» դաշինքի մոտալուտ փլուզում կանխատեսելով, շեշտում է.- «Ամեն անգամ, երբ քաղաքական միավորումը հրաժարվում է սկզբունքային, հետեւողական եւ վճռական լինելուց, հետո էլ չի վերլուծում իր սխալները, ծանր գին է վճարում դրա համար»,- ասում է Քոչարյանն ու հավելում.- «Հասկանալի է, որ դաշինքի կուսակցությունները գիտակցում են հեռանկարի բացակայությունը ու փակուղու առջեւ հայտնվելու վտանգը, դրա համար էլ դրսեւորվում են տարբեր նախաձեռնություններ կամ նոր ֆորմատների ձեւավորման որոնումներ։ Կարծում եմ՝ մեխանիկական միավորումների ժամանակը այլեւս անցել է»,- եզրակացնում է Շավարշ Քոչարյանը։
«Ազատ մամուլ եւ արդար ընտրություններ»՝ կրիմինալի դեմ պայքարի այսպիսի դեղատոմս առաջարկելով, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Առավոտ»-ի հարցազրույցում խոստովանում է.- «Մեր օրոք մեզ համար ամենասարսափելի բանն այն տեղեկությունն էր, որ մեր, մեր ընկերների մասին բացասական երանգավորմամբ գրվում էր անկախ մամուլում, եւ ամենասարսափելին նաեւ այն էր, երբ 100 հոգի բողոքի ակցիա էր անում խորհրդարանի, կառավարության մոտ: Կարծում եմ, պատահական չէ, որ այսօր հենց այս երկուսի՝ ազատ խոսքի ու հանրահավաքների անցկացման դեմ են այսօրվա իշխանությունները: «Շատերը, ովքեր այսօր խորհրդարանում են կամ կառավարությունում, ժամանակին իշխանության եկան հենց հանրահավաքների միջոցով»,- փաստում է նախկին խոհրդարանականը։
«Ամբողջ ընդիմությունը մի Ծառուկյանի չափ խելք չունի»՝ վերնագրի ներքո «Տարեգիր» թերթն այսօր խոստովանել է, թե «իրողությունն այն է, որ ողջ քաղաքական դաշտն այսօր գտնվում է Քոչարյան-Սարգսյան զույգի վերահսկողության տակ»։ «Քոչարյան-Սարգսյան զույգի ձեռքում քաղաքական գործիչները վեր են ածվել խամաճիկների, որոնք շարժվում են այն ուղղությամբ, դեպի ուր ձգվում են նրանց «աներեւույթ» թելիկները»,- գրում է մեկնաբանն ու հավելում.- «Զույգի հեղինակած սցենարի առանցքային կետերից մեկը իշխանություն-ընդդիմություն միաժամանակյա խաղն է։ Որտեղ իշխանության դերը վերապահված է ՀՀԿին, իսկ «ընդդիմության» խաղն սկսվեց այն պահից, երբ քաղաքական խաղահարթակ իջավ ընդդիմադիրի քող հագած «Բարգավաճ Հայաստան»-ը, ուժ, որին ակնհայտորեն վերապահված է ընդդիմության դերակատարությունը»։
«Արժեքավոր կողոպուտ»՝ այսպիսի վերանգրի ներքո նույն թերթը գնահատական է տալիս հայաստանյան շուկայում դոլարի շարունակվող արժեզրմանը.- «Մեր հանրապետության գլխավոր բանկիրը վերջնականապես է կորցրել չափի զգացումը, ու չնայած մենք այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե նա ինքնագլուխ է այս ամենն անում, բայց ամեն անգամ հենց ինքն է փորձում այս անհեթեթ գործընթացին բացատրություն տալ»։ «Շարունակաբար հարստանալու գործընթացը, որ համակել է մեր ներմուծողներին եւ ի կատար է ածվում Կենտրոնական բանկի ձեռամբ, ամբողջովին տեղի է ունենում մեր ժողովրդի հաշվին»,- գնահատում է մեկնաբանը։
«Ի՞նչ օգուտ է տալիս էլիտար շինարարությունը Հայաստանին ընդհանրապես եւ Երեւանին մասնավորապես»՝ հարցին ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է.- «Էլիտար շինարարությունը բիզնես է, ընդ որում, «թրփոշ» բիզնես: Այսօր Հայաստանում այլեւս հնարավոր չէ գտնել շատ թե քիչ լեգալ գործունեության ձեւ, որը ներդրված յուրաքանչյուր 1 դրամի դիմաց ապահովի 2-2,5 դրամ եկամուտ: Իսկ էլիտար շինարարությունը հենց այսպիսի եկամուտներ է ապահովում»,- նշում է մեկնաբանը:
Ատոմ Մարգարյան