Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստորեն պահանջել է ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինից սահմանափակել ռուբլու փոխարժեքի աճը:
«Կոմերսանտ» թերթն այսօր վկայում է, որ երեկ Կուդրինի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «Ռուբլու ամրապնդումը այս տարի կարող է օրհասական լինել մեր տնտեսության համար: Եթե այս գործընթացը շարունակվի, դուք խնդիրներ եք հարուցելու խոշոր ձեռնարկությունների համար»:
Պուտինը նաեւ դժգոհություն է հայտնել, որ աճում են ներմուծման ծավալները: