Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հնարավոր է համարում Կոսովոյի նախադեպի տարածումը հետխորհրդային տարածքի վրա


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Կոսովոյի ինքնորոշման նախադեպի տարածումը ոչ միայն հետխորհրդային տարածքի, այլեւ աշխարհի մյուս տարածաշրջանների վրա:

«Եթե Սերբիային պարտադրվի Կոսովոյի ինքնիշխանությունը, ինչին ձգտում են արեւմտյան գործընկերները, կստեղծվի ակնհայտ միջազգային-իրավական նախադեպ, որը չի կարող իր ազդեցությունը չթողնել մյուս սառեցված հակամարտությունների կարգավորման վրա»,- «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Կարասինը՝ նշելով, թե «դա վերաբերում է ոչ միայն հետխորհրդային տարածքին, այլեւ մյուս տարածաշրջաններում նմանատիպ իրավիճակներին»:

Անդրադառնալով Աբխազիային եւ Հարավային Օսիային, որոնց բնակիչների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, դիվանագետը ասել է՝ «Բնականաբար, ծանր կացության մեջ չենք թողնի Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող մեր քաղաքացիներին՝ լինի դա մարդասիրական խնդիր կամ սպառնալիք նրանց անվտանգությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG