Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-֊ը վաճառվում է բրիտանական ընկերությանը


Հայաստանի կառավարությունը իր այսօրվա նիստում թույլատրել է «Հայգազարդ»-֊ին 40 միլիոն դոլարով վաճառել «Նաիրիտ» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական կազմակերպությանը:

Միաժամանակ «Հայգազարդ»-ը ձեռք է բերում «Նաիրիտ-2» ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ 13 միլիարդ 600 միլիոն դրամով:

Ըստ կառավարության մամլո ծառայության՝ բրիտանական ընկերությունը խոստացել է «անհրաժեշտ ներդրումային ծրագիր իրականացնել»:

«Նաիրիտ»֊-ը, որը Խորհրդային Միությունում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր, անկախության տարիներին ձեռքից ձեռք է անցել մի քանի անգամ: Սկզբում Հայաստանի կառավարությունը այն վաճառել է «Ռանսատ» բրիտանա֊-հնդկական ընկերությանը, հետո «Նաիրիտ»֊-ի սեփականատերն է դարձել Հայաստանի դրամատներից մեկը, այնուհետեւ դրա կառավարումը հանձնվել է «Վոլգաբուրմաշ» ռուսաստանյան ընկերությանը: Ի վերջո, «Նաիրիտ»-֊ի բաժնետոմսերի մեծ մասը հայտնվել է «Հայգազարդ»-ի ձեռքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG