Մատչելիության հղումներ

Միքայել Պողոսյանը՝ կրկին երեւանյան բեմում


«Իմ բոլոր հերոսները հայեր են, հիմնական հերոսներիցս մեկը իմ քաղաքն է՝ Երեւանը, բայց այս անգամ որոշեցի փոքր-ինչ դուրս գալ զուտ երեւանյան շրջանակներից, որովհետեւ ինձ, իրոք, հետաքրքրում է հայի կերպարը, կարեւոր չէ՝ նա ապրում է մայրաքաղաքում, թե դրսում»,- ասում է երեւանյան բեմը կարոտած դերասան Միքայել Պողոսյանը:

Ներկայացումն այն մասին է, թե ինչ է պատահում, երբ Լոս Անջելեսի օդանավակայանում հանդիպում են երեւանցին, լիբանանահայն ու պարսկահայը: Երեւանցի Գալուստին մարմնավորող Միքայել Պողոսյանի խաղընկերներն են՝ Ռոբերտ Հարությունյանը Դրամատիկական թատրոնից եւ Արա Դեխտրիկյանը Պարոնյանի անվան թատրոնից: Մտահղացումը Միքայել Պողոսյանինն է, պիեսի հեղինակը Գուրգեն Խանջյանն է, բեմադրությունը՝ երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանինն է, իսկ երաժշտությունը գրել է Արա Գեւորգյանը:

«Գաղափարը հետեւյալն է՝ մեկ լինենք, քանի որ մենք բոլորս հայ ենք, աշխարհի որ անկյունում էլ ապրենք: Սա հյուրախաղային ներկայացում է, որը պետք է ճամփորդի սփյուռքում»,- համոզված է դերասանը:

«Բարի գալուստ»֊-ը հասցրել է դիտել Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը: Երեւանից հետո դերասանները հայերին «մեկ դառնալու» կոչ կանեն նաեւ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, Կանադայում եւ Եվրոպայում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG