«Հանդիպումը հանգիստ էր, կառուցողական եւ արդյունավետ»,- ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում այսօր ավարտված ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
«Ես կառաջարկեի ավելի հաճախ հենց ոչ ֆորմալ հանդիպումներ անցկացնել, որտեղ ամեն ինչ այսպես հանգիստ է: Բայց նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որպեսզի շոգը այսքան չխեղդի»,- ժպտալով ավելացրել է Հայաստանի նախագահը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակիրճ է պատասխանել.֊- «Հաշվի կառնենք»:
Հանդիպման մասնակիցները ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)Ուզբեկստանի լիրավ անդամակցության մասին որոշում:
Այսօր երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները շարունակել են շփումները ոչ պաշտոնական մթնոլորտում: