«Մանսուրյան պլյուս Չարենց՝ օբյեկտիվորեն չի կարող ունենալ որեւէ այլ մրցակից տարբերակ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:
Ներկայացնելով իր դիրքորոշումը Հայաստանի նոր օրհներգի վերաբերյալ, նա վստահեցրեց, որ դա իր անձնական տեսակետն է. Հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիան այս խնդիրը չի քննարկել:
«Բնականաբար, կառավարությունը ազատ էր ցանկացած մրցույթ հայտարարելու՝ իր կողմից առաջարկություն ներկայացնելու համար: Բայց սա չի նշանակում, որ մրցույթի արդյունքով ընտրվելու է Հայաստանի օրհներգը: Օրենք է ընդունվելու օրհներգի մասին»,- ընդգծեց Ազգային ժողովի նախագահը: Նա նաեւ նշեց, որ օրհներգի հետ կապված որեւէ քննարկում քաղաքական ուժերի մասնակցությամբ դեռեւս տեղի չի ունեցել, հետեւաբար, դժվար է ասել, որ եթե կառավարությունը մեծամասնությանն է, ապա կարելի է համարել, որ կառավարության առաջարկածը նաեւ կոալիցիայի տեսակետն է արտացոլելու:
Այս պահի դրությամբ որեւէ պատգամավոր Ազգային ժողովի նախագահին օրենքի նախագիծ չի ներկայացրել պետական օրհներգի մասին:
Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը կտրականապես դեմ արտահայտվեց պետական օրհներգի փոփոխության հարցն ընդհանրապես քննարկելուն եւ հայտարարեց, որ երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, ինքն այդ դիրքորոշումն է արտահայտելու:
Հիշեցմանը, որ Սահմանադրության փոփոխություններով է ամրագրված, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը, Ազգային ժողովը պետք է ընդունի օրենք պետական օրհներգի մասին, Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ես այդ Սահմանադրությանը բացարձակապես հարգալից չեմ վերաբերվում, լրիվ կեղծիքով ընդունված մի Սահմանադրություն է: Ես խոսում եմ ազգային, պետական տեսակետից. հիմնը փոխվում է այն ժամանակ, երբ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում երկրի կառուցվածքի, երկրի արժեքների, բարոյախոսության, գաղափարախոսության մեջ»: Մինչդեռ, ըստ նրա՝ «Հայաստանն ինչպիսի պետություն կար՝ իր բոլոր թերություններով, այժմ այդ նույն պետությունն է, եւ եթե փոխում են հիմնը՝ ի՞նչ նպատակ են հետապնդում»:
Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, Դաշնակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով Հայաստանի պետական օրհներգ կսահմանվի ներկայիս օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը:
Նախագծի ընդունման համար անհրաժեշտ ձայների ապահովման երաշխիքների առնչությամբ Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ «քաղաքականության մեջ դժվար է մինչեւ քվեարկություն առնվազն նման երաշխիք ունենալ, բայց հույս կա. քանի որ խորհրդարանում կոմպոզիտորներ չկան կամ գրեթե չկան, ավելի շատ անաչառ կլինի այդ քվեարկությունը»:
«Օրհներգի թեկնածուներն են, որ հիմա ներկայացվում են, եւ դրանից հետո է, որ որոշում պետք է կայացվի` քաղաքական որոշում: Կառավարության այդ հանձնաժողովը ուղղակի ընտրություն է կատարում թեկնածու նախագծերի միջեւ, սակայն որոշումն, ի վերջո, լինելու է քաղաքական»,- հայտարարեց Դաշնակցության խմբակցության քարտուղարը:
Ինչ վերաբերում է այն հնարավորությանը, որ օրհներգի հարցը առիթ կարող է դառնալ կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու համար, Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ «կոալիցիա մտնելը Դաշնակցության համար ծանրակշիռ քայլ է եղել, եւ կոալիցիայում մնալ-չմնալու հարցը մեկ առանձին խնդրով երբեք պայմանավորված չէ»:
Երեկ մրցութային հանձնաժողովը հրապարակեց մրցույթի երկրորդ փուլ անցած հինգ ստեղծագործությունները, որոնց թվում ներկայիս օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, չկա: Օրհներգի մրցույթի առաջին փուլում ամենաշատ ձայները Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության խոսքերով Մանսուրյանի գրած ստեղծագործությունն է հավաքել:
Ռուզան Խաչատրյան