Բրիտանական ոստիկանությունը բացահայտել է «աներեւակայելի մասշտաբների զանգվածային սպանության փորձ», որն իրականացվելու էր օդում ինքնաթիռների պայթեցման միջոցով, հայտարարել է այսօր Սքոթլենդ Յարդի պատասխանատու Փոլ Սթեֆենսոնը:
Ձերբակալվել է 20-ից ավելի կասկածյալ, որոնց մեծ մասը Մեծ Բրիտանիայում ծնված մահմեդականներ են:
Սթեֆենսոնի վկայությամբ՝ ենթադրյալ ահաբեկիչները մտադիր էին հեղուկ պայթուցիկի օգնությամբ միաժամանակյա պայթյուններ իրականացնել Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչող ինքնաթիռներում:
Լոնդոնի «Հիթրոու» օդակայանում տագնապ է հայտարարվել: Ուղեւորներին թույլ չի տրվում իրենց հետ ձեռքի ուղեբեռ վերցնել, ստուգվում են բոլոր հեղուկները, այդ թվում նաեւ կաթը: Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ շատ երկրների ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել իրենց թռիչքները դեպի Լոնդոն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը, որն իր արձակուրդն է անցկացնում Բարբադոսյան կղզիներում, իրադրությունը հեռախոսով քննարկել է ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Մայքլ Չերթոֆը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը վստահ չէ՝ արդյո՞ք վտանգը լիովին չեզոքացվել է»: