Մի քանի երկրներ դեռեւս գտնվում են անորոշ վիճակում` Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան, Սերբիան, Ալբանիան, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը FRANCE-ARMENIE ամսագրին տված հարցազրույցում:
«Այս երկրներում ժողովրդավարության կառույցները որպես այդպիսին գոյություն ունեն, սակայն շատ կարեւոր է, որ այդ կառույցները բովանդակություն ստանան: Այդ խմբի երկրները, ի վերջո, պետք է կամ լիարժեք բովանդակություն հաղորդեն այդ ժողովրդավարական կառույցներին, ունենան կայացած ժողովրդավարություն, կամ կարող են վերջնականորեն այդ կառույցները բովանդակազրկվել եւ դառնալ ընդգծված ավտորիտարիզմ ունեցող երկրների ժամանակակից ցուցափեղկ: Եւ այս հստակությունը մտցնելու համար` այդ երկրները ունեն մի քանի տարի ժամանակ»,֊- կարծիք է հայտնել խորհրդարանի խոսնակը:
«Ըստ մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների`(EBRD, Heritage Fondation եւ այլն) տնտեսության ասպարեզում մենք ունեցել ենք շատ լավ հաջողություններ վերջին տարիների ընթացքում: Ես կարծում եմ` այստեղ կարեւոր դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ պարոն Քոչարյանը եկավ հենց գործադիր իշխանություն եւ շատ լավ պատկերացնում էր եւ խնդիրները, եւ անելիքները: Շատ կարեւոր էր, որ կուսակցությունները, որ աջակցում էին պարոն Քոչարյանին, լրացնեին քաղաքական ասպարեզը եւ ժողովրդավարության ասպարեզում այն բացը, որը իրեն զգալ է տալիս, որովհետեւ իրենք էին, որ ունեին քաղաքական ասպարեզում փորձառություն: Պետք է ասեմ, որ դա առանձնապես չհաջողվեց: Եթե կուսակցությունները, իրոք, գիտակցեն իրենց դերակատարությունը եւ քայլեր անեն այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց վերաբերյալ արդեն ասացի, որ թերացել են, կարծում եմ, Հայաստանի հաջորդ նախագահը կլինի կուսակցության անդամ»,- նշել է Տիգրան Թորոսյանը:
Թղթակցի հարցին, թե արդյո՞ք անհանգստացնող չէ գործարարների չափազանց մեծ ներկայությունը խորհրդարանում, նա պատասխանել է.֊ «Եթե գործարարի հայտնվելը խորհրդարանում կարող է երկրի համար վտանգ ներկայացնել, ապա Իտալիան վաղուց պետք է վերացած լիներ երկրի երեսից (երկիրը տարիներ շարունակ ղեկավարեց գործարար, ընդ որում, որը ուներ բացարձակ ազդեցություն լրատվամիջոցների վրա)»:
Մեկնաբանելով «Օրինաց երկիր»-֊ի դուրս գալը իշխող կոալիցիայից, խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել. «Օրինաց երկիր»-ը, գնահատելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հնարավորությունները, գտավ, որ իր համար ավելի շահեկան կլինի, եթե մեկ քայլ ետ անի, այսինքն` գնա ընդդիմություն եւ մեկ տարվա ընթացքում գործելով այնտեղ` այդ կարգավիճակով գա ընտրություններին: Սա մարտավարության ընտրության խնդիր է եւ հենց այդպես էլ պիտի գնահատվի»: