Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը ամփոփիչ փաստաթուղթ է պատրաստում, որտեղ կներառվեն հանրապետության մարզերից յուրաքանչյուր մասնագիտության գծով դիմորդների թիվը, առաջադիմությունը եւ ընդունելության աստիճանը: Այդ մասին այսօր Հայաստանի նախագահի Ռոբերտ Քոչարյանին հայտնել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Փաստաթուղթը, որում կարտացոլվի այս եւ անցյալ տարիների ընդունելության քննությունների փորձը, այնուհետեւ քննարկվելու է Հայաստանի մարզերի մակարդակով:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Լեւոն Մկրտչյանը նախագահին է ներկայացրել նաեւ ընդունելության քննությունների ընթացքը: