Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին կիսամյակում սեռական շահագործման է ենթարկվել Հայաստանի 71 քաղաքացի


2006 թվականի առաջին կիսամյակում, ըստ Հայաստանի քննչական մարմինների վարույթում եղած քրեական գործերի, սեռական շահագործման է ենթարկվել 75 անձ, որոնցից 71-ը՝ Հայաստանի, 4-ը՝ այլ երկրի քաղաքացիներ են: Նրանցից 14-ը սեռական շահագործման են ենթարկվել Հայաստանում, 61-ը՝ արտերկրում, այդ թվում 55-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, 6-ը՝ Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, նույն ժամանակահատվածում Հայաստանի քննչական մարմինների վարույթում քննվել է մարդկանց առեւտրի վերաբերյալ 5 եւ պոռնկությամբ զբաղվելը կազմակերպելու վերաբերյալ 12 քրեական գործ: Քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 11-ը՝ 16 անձի նկատմամբ:

Մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 37 անձ:

Ըստ դատախազության հաղորդագրության, նշված բնույթի հանցագործությունների դեպքերով դատարանների կողմից արդարացման դատավճիռներ չեն կայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG