Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր պաշտոնանկ է արել երկրի կառավարությունը: Արդեն հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սահակաշվիլին այսօր նաեւ հետաձգել է այցը Մոսկվա՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ ակնկալվում էր նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության կազմում միայն երկու փոփոխություն է արվել՝ հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավային փոխարինել է փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն, իսկ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Գեորգի Պապուաշվիլիին փոխարինել է Դավիթ Տկեշելաշվիլին:
Կառավարության նոր կազմը պետք է հաստատվի Վրաստանի խորհրդարանի կողմից: