Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ միասին խմբի եւս 6 պատգամավոր անդամագրվել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ):
Այլեւս հանրապետական են «Հրազդան Հոլդինգ»-ի փոխնախագահ Վլադիմիր Բադալյանը, Էջմիածնից ընտրված Հակոբ Հակոբյանը, «Արփա-Սեւան» ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանը, «Երեւանի ալրաղաց» ընկերության նախագահ Լեւոն Սարգսյանը, գործարար Արտուշ Սիմոնյանը, Արծրուն Ղալումյանը:
«Ժողպատգամավոր» խմբի քարտողար Վահրամ Բաղդասարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով իր գործընկերների քայլը, ասաց, որ այդտեղ «որեւէ անակնկալ բան» չի տեսնում. - «Ընտրությունը եղել է ազատ... Նման խնդիր դրված չի եղել, որ խմբի բոլոր անդամները պետք է մնան այս կամ այն քաղաքական ուժի հետ»:
Հարցին, թե արդյո՞ք խմբի անդամների՝ ՀՀԿ-ին անդամակցելը չի թուլացնում «Ժողպատգամավոր»-ի կողմից ստեղծված «Միավորում հանուն Հայաստան»-ի կուսակցության հիմքերը, Բաղդասարյանը պատասխանեց. - «Բնականաբար, մարդկային ռեսուրսի հետ կապված ստեղծվում են որոշակի դժվարություններ, բայց ոչինչ կյանքում անփոխարինելի չէ»:
Հարկ է հավելել, որ օրերս ՀՀԿ-ին անդամագրվել են նաեւ անկախ պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոշոր գործարարներ Հարություն Փամբուկյանը եւ Ռուբեն Հայրապետյանը:
Ռուզաննա Ստեփանյան