Այսօր վաղ առավոտյան «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության վարորդը նկատել է, որ այրվում է իրենց գրասենյակի պատուհանը եւ կարողացել է մարել կրակը: Թերթի անձնակազմը կատարվածը պատահականություն չի համարում:
«Երեւում է, որ, ըստ էության, երեւի բենզին են շաղ տվել պատուհանին եւ անմիջապես բռնկվել է, տաքությունից ապակիները փշուր-փշուր են եղել, շրջանակներն էլ այրվել են, մոխրացել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը: - «Բարեբախտություն է, որ կրակը ուղղակի ներս չի թափանցել»:
«Շատ պարզ է երեւում [որ դա արվել է միտումնավոր], որովհետեւ ուրիշ կերպ չի կարելի. պատուհանը ինչո՞ւ պետք է ինքն իրեն վառվի», - շարունակեց նա:
Նրա խոսքերով, կա մարդկանց «ինչ-որ շրջանակ», որոնք կարող էին դա անել, որովհետեւ «շատ մարդիկ, ուժեր շատ ցավագին են ընդունում» իրենց թերթի հրապարակումները. - «Այդ ցավագին ընդունելը երբեմն արտահայտվում է այնպիսի դրսեւորումներով, ինչպիսիք են ծեծը, ջարդը, շանտաժը»:
Ղալեչյանը չբացառեց, որ կատարվածը իրենց ահաբեկելու նպատակ է հետապնդել. - «Ես չեմ բացառում, որ առաջիկայում եւս նման դեպքեր կարող են կատարվել»:
Թերթի տնօրենը ասաց, որ ոստիկանություն առայժմ չեն դիմել. - «Ենթադրաբար, երբ վաղը թերթերում հրդեհի մասին հաղորդագրությունը տարածվի, իրենք [ոստիկանությունը] արդեն հաղորդագրության հիման վրա իրենց համապատասխան գործողությունները կսկսեն կատարել»:
Նա վստահեցրեց, որ թերթը շարունակելու է աշխատանքը. - «Շատ-շատերի համար [թերթի հրապարակումները] ցանկալի չեն, եւ այս մեթոդներով փորձում են լռեցնել մեզ: Ես կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա, որ իզուր են նման քայլերը»:
Ռուզաննա Ստեփանյան