Պոլսո Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը այսօր մեկնում է Վան՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Turkish Daily News-ի փոխանցմամբ, Վան նահանգի այս հնագույն կառույցներից մեկի վերանորոգումը կավարտվի այս ամսվա վերջին, եւ եկեղեցին hավատացյալների ու այցելուների համար կբացվի սեպտեմբերին:
«Աշխատանքները մոտենում են ավարտին», - ասել է վերանորոգումը իրականացնող թուրքական մասնավոր ընկերության սեփականատեր Չահիթ Զեյդանլին եւ հավելել. - «Աղթամարի եկեղեցին բացառիկ կառույց է, որը մեծ համբավ է վայելում ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում»:
Անցած տարվա սեպտեմբերին՝ «դարավոր անտարբերությունից եւ տասնամյակներ տեւող քաղաքական վեճերից հետո», Թուրքիան որոշեց տեղի տալ Եվրամիության կոչերին՝ կատարել ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանելու իր խոստումը, եւ մայիսին Թուրքիայի կառավարությունը 2 միլիոն լիրա (շուրջ 1,5 միլիոն դոլար) հատկացրեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար: