«Բերքշիր Հաթավեյ» ներդրումային ընկերության սեփականատեր, 75-ամյա Ուորեն Բաֆեթը, որը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում 44 միլիարդ դոլարով գրավում է երկրորդ տեղը, վճռել է իր հարստության 85 տոկոսը՝ 37 միլիարդ դոլար, հատկացնել բարեգործական ծրագրերին:
Ամենամեծ բաժինը՝ 30 միլիարդ, նա փոխանցելու է «Մայքրոսոֆթ»-֊ի համահիմնադիր եւ նախագահ Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամին:
Գեյթսն ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղում է: Նա նույնպես վերջերս հայտարարել է, թե դադարեցնում է ակտիվ բիզնեսը եւ հետայսու կենտրոնանում է բարեգործակական ծրագրերի վրա:
Սեդա Պապոյան