«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական, այժմ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հրապարակեց այն հիմնարար սկզբունքները կամ առաջարկությունների փաթեթը, որն այսօր դրված է ղարաբաղյան բանակցությունների սեղանին:
«Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են», - հայտարարեց Մեթյու Բրայզան: - «Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաեւ այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար եւ տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա»:
«Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաեւ քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը», - «Ազատություն« ռադիոկայանին ասաց ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզան:
Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված է կոնկրետ առաջարկ, նրանց սեղանին դրված է կոնկրետ համաձայնագիր, որը նրանք առայժմ հրաժարվում են ընդունել: Ամերիացի բարձրաստիճան դիվանագետը հրաժարվեց մանրամասնել, թե հատկապես ո՞ր դրույթի շուրջ չեն համաձայնում նախագահները:
Մեթյու Բրայզան հորդորեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել այս համաձայնագիրը:
«Մենք քաջալերում ենք նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիրը, ինչը քաղաքական քաջություն է պահանջում», - նշեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Դիտարկմանը, թե նկատվո՞ւմ էր արդյոք որոշ մեղմություն նախագահների բուխարեստյան հանդիպման ընթացքում՝ Ռամբույեի համեմատությամբ, եւ կա՞ն նշաններ, որ նրանք ավելի պատրաստակամ են հիմա բանակցել այս շրջանակային համաձայնագրի շուրջ, Բրայզան պատասխանեց. - «Բուխարեստում կողմերը խոսում էին միմյանց հետ ողջ հանդիպման ընթացքում: Նրանք անցան բոլոր հարցերի վրայով՝ մանրամասն կերպով, եւ որեւէ բացասական մեկնաբանություն չեն հրապարակել դրանից հետո»:
Համանախագահները հույս ունեն, որ սա քաղաքական կամքի արտացոլում է նախագահների մոտ, եւ որ նախագահները լրջորեն կզբաղվեն դժվարին փոխզիջումների գնալու հարցով. - «Ես վստահ չեմ, բայց մենք այսօր խոսեցինք ամռան ընթացքում մի փոքր ընդմիջում տալու մասին՝ իմանալու համար, թե իսկապե՞ս նախագահները այդպիսի քաղաքական կամք ունեն»:
Հարցին, թե արդյո՞ք համանախագահները կրկին պատրաստվում են հանդիպում կազմակերպել նախագահների միջեւ, ամերիկացի դիվանագետը պատասխանեց, թե «համանախագահները որոշել են թողնել, որ նախագահները իրենք կայացնեն դժվարին քաղաքական որոշումները». - «Համանախագահները որոշել են ժամանակ տալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանք ցույց տան, թե արդյո՞ք պատրաստ են հաջորդ դժվարին քայլերը ձեռնարկել: Համանախագահները արել են այն, ինչ հնարավոր էր անել»:
«Բայց դա չի նշանակում, որ մենք լքում են գործընթացը, հեռանում ենք գործընթացից», - հավելեց Մեթյու Բրայզան: - «Ես իմ այս նոր պաշտոնում դեռ պետք է իմ առաջին այցը կատարեմ Երեւան եւ Բաքու, եւ դուք կարող եք հավատալ, որ ես պետք է քաջալերեմ նախագահներին դժվարին որոշումներ կայացնել»:
«Վաշինգտոն Փոստ» թերթի հաղորդման համաձայն, Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են Վրաստանի եւ Մոլդովայի հակամարտությունները: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Ղարաբաղը ընդգրկված չէ Մեծ ութնյակի օրակարգում, Բրայզան արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ դա այդպես է: Մենք աշխատում ենք մեր պետքարտուղարի հետ: Մենք արդեն երաշխավորել ենք, որ նա բարձրացնի բոլոր այս հակամարտությունների հարցը նախարարների հանդիպման ժամանակ: Պետքարտուղարի օգնական Բըրնսը արդեն այդ առաջարկն արել է: Եվ մենք կապահովենք, որ այս բոլոր հակամարտությունները ընդգրկվեն օրակարգում»:
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Մաթյու Բրայզան շարունակելու է զբաղվել նաեւ Թուրքիայի հարցերով:
«Մենք աշխատում ենք Հայաստանի եւ Թուրքիայի մեր բարեկամների հետ, խորհուրդներ ենք տալիս նրանց: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հստակ է, որ հայկական կողմը պատրաստ է գնալ դեպի նորմալացում: Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին: Բացի այն բանից, որ մենք քաջալերում ենք երկու երկրներին ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ, մենք վերջին մի քանի տարում փորձում էինք մշակել Ղարաբաղի համար այս շրջանակային համաձայնագիրը, որն այժմ սեղանին է: Բանն այն է, որ եթե կողմերը կարողանան կատարել այն, ինչ նախանշված է համաձայնագրով՝ զորքերի դուրսբերում Ադրբեջանից եւ Ադրբեջան - Հայաստանի դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների նորամալացում, դրան բնականորեն կհաջորդի նաեւ [հարաբերությունների] լիակատար նորմալացում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այլ կերպ ասած՝ մեր ողջ դիվանագիտական ջանքերը Ղարաբաղի հարցում նպատակաուղղված են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը»:
Իսկ հարցին, թե ծրագրվո՞ւմ է արդյոք Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Վաշինգտոն, Մեթյու Բրայզան պատասխանեց. - «Պատճառ չկա, որ նախագահ Քոչարյանը Վաշինգտոն չգա: Ես հուսով եմ, որ կարող ենք տեսնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նույնպիսի դրական քայլերի շարք, ինչպիսին մենք հույս ունենք, որ սկսում ենք տեսնել Ադրբեջանում: Գուցե մենք սխալ ենք Ադրբեջանի վերաբերյալ: Գուցե մեր հույսերը չափազանցված են: Բայց իրերը դրական ուղղությամբ են ընթանում այնտեղ, եւ մենք հուսով ենք, որ նման բան կտեսնենք նաեւ Հայաստանում: Մենք Հայաստանի նկատմամբ մեր աջակցության մասին լուրջ ազդանշան տվել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով: Սա մեր կողմից որեւէ երկրի հետ գործընկերություն հաստատելու ցանկություն արտահայտելու բարձրագույն ձեւերից մեկն է: Երբ մենք այս տարի սկսեցինք այդ ծրագիրը, նամակ հրապարակեցինք՝ ասելով, թե մենք իսկապես խնդիր ունենք այն հարցում, թե ինչպես է անցկացվել սահմանադրական հանրաքվեն նոյեմբեր ամսին: Եվ մենք ակնկալում ենք տեսնել դրական փոփոխություններ. դա առանցքային նշանակություն ունի մեր հարաբերություններում հաջորդ քայլի համար»:
Հրայր Թամրազյան, Պրահա