Մատչելիության հղումներ

Չախմախչյանի վերաբերյալ դատական որոշումը կրկին հետաձգվեց


Այսօր Ռուսաստանի Գերագույն դատարանը կրկին որոշում չկայացրեց Լեւոն Չախմախչյանի վերաբերյալ, քանի որ նա հիվանդության պատճառով դատարան չէր ներկայացել:

Սենատոր Լեւոն Չախմախչյանը, որը Դաշնության խորհրդում ներկայացնում է Կալմիկիան, կասկածվում է կաշառառության եւ խարդախության մեջ:

Նրա պաշտպան Բորիս Կուզնեցովը լրագրողներին հայտնեց, որ դատարանը երկընտրանքի առջեւ էր, քանզի օրենքը, մի կողմից, պահանջում է 10 օրվա ընթացքում քննարկել գլխավոր դատախազի դիմումը, մյուս կողմից՝ թույլ չի տալիս հարցը քննարկել սենատորի բացակայության պայմաններում: Ի վերջո դատարանը, հարգելով մարդու իրավունքները, որոշման կայացումը հետաձգեց մինչեւ հունիսի 30-֊ը:

Նախօրեին Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել էր, որ հունիսի 23֊-ին խորհրդի անդամները քննարկելու են Չախմախչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Սակայն, Կուզնեցովի կարծիքով, Դաշնության խորհուրդը չի կարող քննարկել հարցը՝ չունենալով դատարանի որոշումը:

Փաստաբանի կանխատեսմամբ՝ Չախմախչյանը դեռ երկար ժամանակ դուրս չի գրվի հիվանդանոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG