Այսօր Վիեննայում սկսվում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների տարեկան գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով երեքշաբթի երեկոյան Վիեննա է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: Կքննարկվեն Իրաքի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Մերձավոր Արեւելքի խնդիրները:
Բուշի եվրոպական այցի նախօրեին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին շեշտել է. - «Նախագահը միանշանակ ասել է, որ Ամերիկան աջակցում է հզոր Եվրոպային: Աշխարհում ազատությունը հաստատելու համար մեզ հզոր գործընկեր է անհրաժեշտ»:
Եվրամիության խոսնակ Էմմ Ուդվինը փաստել է, որ Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ Իրաքի պատերազմի շուրջ ծագած տարաձայնությունների շրջանն ավարտվել է. - «Ակնայտ է, որ դժվար պահերն անցյալում են, հիմա շատ ավելի ջերմ եւ կառուցողական մթնոլորտ է»:
Վիեննայից Ջորջ Բուշը կմեկնի Բուդապեշտ, որտեղ կմասնակցի Հունգարիայում 1956 թվականի հակակոմունիստական ապստամբության 50-ամյակի միջոցառումներին: Խորհրդային բանակը դաժանորեն ճնշել էր այդ ապստամբությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա