Մատչելիության հղումներ

Շանհայում հանդիպել են Ռուսաստանի եւ Իրանի նախագահները


«Բոլոր երկրները` այդ թվում Իրանը, իրավունք ունեն իրագործել բարձր տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում ծրագրերը՝ ի շահ իրենց զարգացման», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ Շանհայում այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է միջուկային խնդրին, Ռուսաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որ ակտիվորեն եւ բացահայտ կերպով համագործակցում է Իրանի հետ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում եւ ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները», - նշել է Ռուսաստանի նախագահը եւ հավելել. - «Դա պետք է այնպես արվի, որպեսզի ամբողջությամբ բացառվի միջազգային հանրության մտահոգությունը [միջուկային զենքի] չտարածման առումով»:

Իրանի նախագահը, իր հերթին, ասել է, թե «այդ հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումները բավական հստակ են եւ մոտ, իսկ փոխադարձ աջակցությունը երկու երկրների քաղաքականության անքակտելի մասն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG