Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցելու են Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի (26+1 ձեւաչափ) հանդիպմանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերին: Ծրագրի իրականացման ժամանակաշրջանը 2006-2007 թվականներն են: Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի, սակայն ակտիվ մասնակցել է «Գործակցություն հանուն խաղաղության ծրագրին»: Հայ խաղաղապահները ծառայում են Կոսովոյում եւ Իրաքում:
Արմեն Քոլոյան, Պրահա