Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի մետրոյում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին 21 անգամ ավելի հաճախ է կանգնեցնում, քան բնիկ ազգի ներկայացուցիչներին: Այդ է վկայում Բաց հասարակության ինստիտուտի ուսումնասիրությունը:
«Թեեւ ոչ սլավոնական արտաքինով ուղեւորները կազմում են Մոսկվայի մետրոյի ուղեւորների ընդամենը 5 տոկոսը, նրանք կազմում են ոստիկանության կողմից մետրոյում կանգնեցվող անձանց 50 տոկոսը»,֊ - փաստել են զեկույցի հեղինակները:
«Մոսկվայի ոստիկանությունը զուր ջանքեր է գործադրում, անհիմն կերպով կանգնեցնելով եւ ստուգելով ոչ սլավոնական արտաքինով անձանց»,֊ - եզրակացրել են հետազոտության հեղինակները:
ԱՄՆ֊-ում եւ Մեծ Բրիտանիայում կատարված նման ուսումնասիրությունները, «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ցույց են տվել, որ ոստիկանությունը փոքրամասնությունների ներկայացուցիչներին 4֊5 անգամ ավելի հաճախ է կանգնեցնում, քան մեծամասնության ներկայացուցիչներին: