Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Օքտայ Ասադովի կողմից Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հղած շոնարհավորական ուղերձի մասին հաղորդագրությունները անհիմն են եւ ստահոդ: Այդ մասին «Թրենդ»-ին ասել է Մեջլիսի մամլո քարտուղար Աքիֆ Նասիրովը:
«Դա ամբողջությամբ ոչ հավաստի տեղեկատվություն է: Նման ուղերձ չի եղել, եւ նման հաղորդագրությունները Հայաստանի կողմից հերթական հակաադրբեջանական քարոզչության դրսեւորում են», - ասել է Նասիրովը:
Նրա խոսքերով, նման տեղեկատվության տարածումը էթիկայի սահմաններից դուրս է: «Ադրբեջանցի լրագրողները չպետք է ենթարկվեն հայ գործակալների այդօրինակ հնարքներին», - նշել է Մեջլիսի մամլո քարտուղարը:
Հինգշաբթի օրը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստում Ադրբեջանը ներկայացնող պատգամավոր Ասաֆ Հաջիեւը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ընթերցել էր Միլլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովի շնորհավորանքը իր պաշտոնակից Տիգրան Թորոսյանին՝ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ի պատասխան, Տիգրան Թորոսյանը խնդրել էր լավագույն մաղթանքները փոխանցել Ադրբեջանի իր պաշտոնակցին: