Բաքվում այսօր բացվում է «Նավթը եւ գազը. Կասպից ծովի նավթարդյունաբերությունը» խորագրով միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովը, որը տեւելու է մինչեւ հունիսի 9-ը:
Ցուցահանդես-խորհրդաժողովին մասնակցում է շուրջ 350 ընկերություն 30 պետություններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից:
Ադրբեջանական աղբյուրները այս օրերին գրում են, որ 2004-2007 թվականների ընթացքում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 14 միլիարդ դոլար: Ադրբեջանցի մասնագետների պնդմամբ, Կասպից ծովի տարածաշրջանում գտնվում է նավթի եւ գազի համաշխարհային պաշարների 15 տոկոսը, ինչով էլ բացատրվում է արդյունահանող առաջատար ընկերությունների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ:
Արմեն Քոլոյան, Պրահա