Կիրակի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Ռումինիա, որտեղ սեւծովյան գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ:
Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, Քոչարյան֊ - Ալիեւ հանդիպումը կսկսվի երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ֊ գործող նախագահ Կարել դե Գուխտի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ֊ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցությունները կշարունակեն դեմ առ դեմ:
Հայաստանի նախագահը նաեւ ելույթ կունենա Երկխոսության եւ գործընկերության սեւծովյան գագաթնաժողովում:
Նախատեսված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը իր ռումինացի պաշտոնակից Տրայան Բասեսկուի հետ, որն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից անցած ամիս կատարված ողնաշարի վիրահատությունից հետո:
Գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ուկրաինայի ղեկավար Վիկտոր Յուշչենկոն, Մոլդովայի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը եւ այլ երկրների ղեկավարներ: Ռուսաստանը առայժմ չի հրապարակել, թե ինչ մակարդակով է մասնակցելու հավաքին: