Չորեքշաբթի ուշ երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանում բռնկված խոշոր հրդեհի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Քուրդիստանի ազատ բազեներ» արմատական կազմակերպությունը:
Կազմակերպության հայտարարությունը, ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, տեղադրվել է Firat քրդական լրատվական գործակալության ինտերնետային կայքում:
«Քուրդիստանի ազատ բազեներ» արմատական կազմակերպությունը սերտորեն կապված է Քրդական բանվորական կուսակցության հետ, որը նախկինում բազմիցս իր վրա է վերցրել Թուրքիայում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:
Հրդեհը օդանավակայանի տերմինալներից մեկում բռնկվել էր երեկ, տեղական ժամանակով ժամը 16.30-ին: Տարհանվել էին հազարավոր մարդիկ: Զոհեր չկան:
Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանը Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում՝ Բոսֆորի ծոցի հյուսիսային ափին: