Հատկապես Հունաստանի հայ համայնքը երեկ արել էր հնարավորը առավելագույն ձայներ Անդրեի օգտին փոխանցելու համար: Հունաստանի «Հայաստան» կենտրոնի նախագահ Դավիթ Այվազյանը «Մաքս Լիբերթի»-ի հետ հեռախոսազույցում փոխանցեց, որ «թեպետ Անդրեն իրենց կենտրոն չի այցելել, այնուամենայնից իրենք մեծ ուժեր են կուտակում, վաղը կեսգիշերին հեռախոսային գրոհ սկսելու համար»:
Շվեդիայի հայկական կազմակերպությունների ղեկավար Կարո Հակոբյանը պատմեց, որ հայերը մինչեւ լուսաբաց տոնել են Անդրեի մուտքը եզրափակիչ: «Մեզ մոտ արդեն բոլորն են ճանաչում Հայաստանը»,- ասում է պարոն Հակոբյանը: Նրա փոխանցմամբ, տեղացիներն շատ է հետաքրքրել, թե ինչպիսի՞ն է հայկական երաժշտությունը, ոմանք անգամ ափոսանք են հայտնել, թե երգը հայերենով չէ: «Վաղվա մրցույթը շատ ավելի պրոֆեսիոնալ է ու վաղվա քվեարկությանն ավելի լուրջ ենք պատրաստվել», - վստահեցնում է Կարո Հակոբյանը:
Շուշան Պետրոսյանը վաղ առավոտից շնորհավորանքներ է ստանում: Երգչուհուն ուղղակի հիացրել է Անդրեի ելույթը, նա մինչեւ ուշ գիշեր լարված սպասել է արդյունքներին: Անդրեի հուզմունքն ու շփոթվածությունը բեմում Շուշան Պետրոսյանը միանգամայն արդարացի է համարում, իսկ եզրափակիչում ավելի մաքուր կատարում է ակնկալում. «Մենք մեր չարախոսություններով այնպիսի բեռ դրեցինք նրա հետ, որ խեղճի հուզմունքը կրկնապատկվել էր», - ասում է երգչուհին:
Այսօր «Մաքս Լիբերթի» զանգահարած մի ունկնդիր դժգոհում էր օպերատորների աշխատանքից, որոնք «հնարավորոթյուն չէին տվել հիանալ մեր մասնակցի արտաքինով»:
Կարլեն Ասլանյան