Երեքշաբթի օրը պաշտոնապես բացվեց համակարգչային ծրագրերի եւ օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:
«Չեք կարող երեւակայել, թե ինչ հպարտ եւ ուրախ եմ այսօր Հայաստանում լինել: Որովհետեւ ծնվել եմ Փարիզում, ծնողներս հայ են, եւ ինձ համար սա մեծ իրադարձություն է», - ասաց Microsoft-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը` շեշտելով, թե ընկերության ղեկավարությունը նման որոշում է կայացել` հաշվի առնելով տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Հայաստանում, առկա գիտելիքների բարձր մակարդակը բարձր տեխնոլոգիաների, ինժեներիայի, մաթեմաթիկայի, ֆիզիկայի բնագավառներում. - «Մենք պետք է փորձենք զարգացնել հզոր, առողջ ու մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգ Հայաստանում»:
Նրա տեղեկացմամբ, Microsoft-ի հայաստանյան անելիքներից առաջինը կլինի Windows XP ծրագիրը հայերեն թարգմանելը եւ արդեն ամռան վերջին սպառողներին մատուցելը։
Microsoft-ի համար համընդհանուր խնդիր է մտավոր սեփականության իրավունքների` մասնավորապես իր ծրագրերի պաշտպանությունը չարտոնված օգտագործումից։ Վահե Թորոսյանն ասաց, թե իրենք այդ առումով լուրջ խնդիրներ ունեն ԱՊՀ բոլոր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում, որտեղ համակարգչային ծրագրերի մինչեւ 90 տոկոսը չարտոնված է օգտագործվում։
«Թեեւ մտավոր սեփականության պաշտպանության առումով Հայաստանում բարենպաստ օրենք է ստեղծված, սակայն այս փուլում հարկավոր է մշակել այդ օրենքի արդյունավետ գործադրման մոտեցումներ», - ընդգծեց նա:
Ըստ ընկերության ներկայացրած տեղեկանքի, Microsoft-ը ԱՊՀ երկրներից առայժմ ներկայացուցչություններ է ստեղծել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում։
Microsoft-ի հայաստանյան խնդիրներից մեկն էլ հզոր գործընկերների ցանցի ստեղծումն է, որոնց ներդրած յուրաքանչյուր դոլարը, Վահե Թորոսյանի խոսքերով, «առաջիկա 1,5 տարվա ընթացքում 7-8 դոլարի եկամուտ կբերի»:
Microsoft-ի պատվիրակությանն երեկ ընդունել է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է մասնակցել այս տարվա աշնանը կազմակերպվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների մեկամսյա միջոցառումներին:
Ատոմ Մարգարյան