«Համոզված եմ, որ 2006 թվականը շատ հաջող է լինելու Ադրբեջանի համար», - երկուշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«2006 թվականի առաջին եռամսակում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքն աճել է 39, արդյունաբերական արտադրանքը՝ 47 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 20 եւ բնակչության եկամուտները՝ 18 տոկոսով», - ըստ «Թրենդ»-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ ավելացրել. - «Այս ամենը երկրի իշխանությունների ընտրած ճիշտ ուղու արդյունք է»:
Իլհամ Ալիեւը շեշտել է, որ Ադրբեջանի տնտեսական ներուժի ավելացումը ոչ միայն ամրապնդել է երկրի դիրքերը, այլեւ թույլ է տվել ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա:
Տնտեսական աճի տեմպերը, ըստ նրա, անհրաժեշտություն են ստեղծում վերանայել բյուջեն եւ մշակել Ադրբեջանի շրջանների զարգացման նոր ծրագրեր: Ալիեւի խոսքերով, Ադրբեջանի ֆինանսական պահուստները կազմում են 2,6 միլիարդ դոլար: