Չորսուկես տարի է անցել այն օրից, երբ ահաբեկչական հարձակման արդյունքում գետնին հավասարվեցին Նյու Յորքի զույգ երկնաքերները՝ իրենց տեղում թողնելով փլատակներ: Սակայն այստեղ շուտով կկառուցվի Ազատության աշտարակը, որը, վեր հառնելով մոխրից, խորհրդանշելու է Նյու Յորքի բարգավաճումը:
Ծրագրի պատասխանատուներից Լարի Սիլվերսթայնի խոսքերով, նոր շենքը լինելու է «ԱՄՆ-ի բոլոր շենքերից ամենաբարձր չափանիշներով կառուցված շինությունը»: Իր նախորդների նման նոր աշտարակը, որի կառուցումը կավարտվի 2011-2012 թվականներին, լինելու է աշխարհի ամենաբարձր շենքերից մեկը:
Ծրագրի իրականացումը անընդհատ հետաձգվում էր ֆինանսական, անվտանգության եւ դիզայնի հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով, սակայն բոլոր տարաձայնությունները արդեն հարթվել են, շենքը կառուցվելու է:
Մարդկանցից շատերն ասում են, որ չորսուկես տարիները «իզուր անցան»: Շատերն էլ գտնում են, որ «մեռելային դատարկությունը ծառայում էր որպես 3 հազար զոհերին հիշելու իսկական օրինակ». - «Շատ վիրավորական կլիներ, եթե հազարավոր մարդկանց այս գերեզմանի վրա անմիջապես կառուցվեր մի նոր շենք. այդ դեպքում ամերիկացիները ցույց կտային, որ մարդկային կյանքից առավել կարեւորություն են տալիս անշարժ գույքին»:
Աշտարակից բացի նույն տեղում վեր կխոյանան բարձրահարկ 3 շենք, բնակելի մի շենք եւ զոհերի հարազատների համար սրբավայր դարձած այս տեղանքում մի թանգարան ու մշակութային կենտրոն:
Ազատության աշտարակը ունենալու է 541 մետր բարձրություն, ամերիկյան չափման միավորով՝ 1776 ոտնաչափ, ինչը համապատասխանում է Մեծ Բրիտանիայից Ամերիկայի անկախացման տարեթվին:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես