Մատչելիության հղումներ

Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում են առնվազն 365 միլիոն դոլար


Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանախովը, «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, երկուշաբթի հայտնել է, որ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու շինարարության համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 365-420 միլիոն դոլար:

Փանախովի խոսքերով, թուրքական Yuksel Domonik ընկերությունը ներկայացրել է երկաթուղու շինարարության ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման երկու տարբերակ: Դրանցից մեկով նախագծի արժեքը 365 միլոին դոլար է, մյուսով՝ 420 միլիոն:

Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս երկաթուղու շինարարության դեմ՝ համարելով, որ Գյումրի-Կարս երկութուղու առկայության պայմաններում նոր երկաթուղի կառուցելը աննպատակահարմար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG