Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով՝ «Գործարքի արդյունքում Հայաստանը ոչ մի տնտեսական օգուտ չի ստանում, այս քայլով մեր պետությունը ավելի մեծ կախվածություն կունենա Ռուսաստանից: Ցավալի է նաեւ, որ Հայաստանը այս գործարքով կհեղինակազրկվի միջազգային ասպարեզում, մեզ լուրջ չեն վերաբերվի միջազգային կառույցները»,- ավելացրեց Աղաջանովը:
Իշխանությունը ներկայացնող «Հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը նշեց, որ «այս հաջող գործարքը ընդդիմությունը պարզապես ցանկանում է քննադատության ենթարկել»: Նա անդրադարձավ Մեղրիով անցնող հայ-իրանական գազամուղի հարցին, նշելով, որ «այսպես, թե այնպես առանց Ռուսաստանի համաձայնության հայ-իրանական գազամուղը իր նպատակին չէր ծառայելու»:
«Հայ-իրանական գազամուղով գազը առանց Ռուսաստանի համաձայնության երբեք չի հասնի Եվրոպա, քանի որ տարանցիկ պետություն հանդիսացող Ուկրաինայի գազամուղները պատկանում են ռուսական «Գազպրոմ» ընկերությանը», - նշեց Արմեն Աշոտյանը:
Ազգային-֊ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը ավելացրեց, որ Հայաստանը նման գործողություներով չի կարող պահպանել իր տնտեսական անկախությունը, իսկ առանց տնտեսական անկախության՝ քաղաքական անկախության մասին խոսելն անիմաստ է:
Էրիկ Ղազարյան