Ակադեմիայում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ հայտարարել է ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը այսօր հրավիրած ասուլիսում:
Հանրի Ներսիսյանի խոսքերով, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարության աշխատանքին պետք է տալ սկզբունքային գնահատական, թե ինչի է հասցրել այդ գործունեությունը ակադեմիային. «Ակադեմիայի գիտությունը կիսամեռ է, ահա թե ինչի է բերել ղեկավարության գործունեությունը»:
Ովքե՞ր կարող են միանալ այս բողոքներին հարցին Հանրի Ներսիսյանիը պատասխանեց՝ «Ես գործում եմ ընդգծված միայնակ մինչեւ այսօր, եւ ոչ մեկին չեմ խնդրել ինձ միանալ, թեեւ շատերը կիսում են իմ տեսակետները: Դա իրենց գործն է: Ես էլ մինչեւ 2004 թվականի վերջը իրենց նման էի, լռում էի՝ պատերի տակ խոսում էի, իսկ այնպես՝ լռում էի»:
Մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամի իր հատուկ կարծիքը Հանրի Ներսիսյանը կներկայացնի միայն նախագահությանը: Այսօրվա ասուլիսում նա նշեց, որ իրեն իր պահանջած ոչ բոլոր փաստաթղթերն են տրամադրել, երբեմն՝ կեղծ փաստաթղթեր, նաեւ փորձել են շանտաժի ենթարկել: Ապրիլի 5-ին հրավիրվելիք ընդլայնված նիստում հատուկ կարծիքը, ամենայն հավանականությամբ, չի ներկայացվի եւ չի քննարկվի:
«Ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի կողմից գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահի դեմ առաջ քաշվող հիմնական մեղադրանքների ցանկը»՝ այսպես է անվանել ակադեմիկոս Ներսիյանը՝ տասներեք մեղադրանք նկարագրող այդ ցուցակը, իսկ ամեն կոնկրետ արձանագրման տակ նա նշել է տվյալ մեղադրանքի հիմքը՝ ակադեմիայի կանոնադրության խախտումից մինչեւ հովանավորչություն եւ կոռուպցիա:
Ֆադեյ Սարգսյանի առանձնասենյակում գործավարուհին այսօր հայտնեց, որ նախագահը լրագրողներին չի ընդունում:
Ակադեմիայի ակադեմիկոս - քարտուղար, կրթության նախկին նախարար Էդվարդ Ղազարյանը փոխանցեց, որ հնչած մեղադրանքների վերաբերյալ տեսակետ չունի, քանի որ դրանցով չի զբաղվել եւ մանրամասներին տեղյակ չէ: Նա ասաց, որ ուսումնասիրվել են որոշ մեղադրանքներ, թերություններ հայտնաբերվել են, բայց չարաշահումներ՝ ոչ:
Էդվարդ Ղազարյանի կարծիքով, Ֆադեյ Սարգսյանը, ամենյան հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի: Եվ հնարավոր է, որ 5-7 թեկնածուներ լինեն:
Բոլորն էլ արժանի են՝ համոզված է Էդվարդ Ղազարյանը, որի անունը նույնպես շրջանառվում է թեկնածուների ցանկում:
Շրջանառվում է նաեւ Երեւանի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը: Ինչ վերաբերում է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին, նա «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից, հակաբարոյական համարելով այդ մասին խոսելը, երբ Ֆադեյ Սարգսյանը պաշտոնապես չի ներկայացրել հրաժարական:
Ռուզան Խաչատրյան, Երեւան