Մատչելիության հղումներ

Բելառուսի ոստիկանությունը ցրեց ընդդիմության ցույցը


Այս գիշեր Բելառուսի ոստիկանությունը ցրեց նախագահական ընտրություններից հետո 4 օր շարունակվող ցույցը Մինսկի կենտրոնում:

Ոստիկանները շրջապատեցին ընդդիմության վրանային ճամբարը եւ ձերբակալեցին մոտ 200 ցուցարարի: Կանայք ազատ են արձակվել, տղամարդկանց ճակատագիրը կորոշի դատարանը:

Ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը հայտարարել է, թե «իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ընդունակ չեն հանրության հետ երկխոսություն վարել՝ նրանց իմացած միակ լեզուն ուժն է եւ սուտը»:

Կիրակի օրը Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Արեւմուտքը քննադատել է Բելառուսի ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG