Վրաստանի Նինոծմինդայի հայաբնակ շրջանի աշխատունակ տարիքի տղամարդկանց մեծ մասն այս օրերին փորձում է կարգավորել փաստաթղթերը արտագնա աշխատանքի մեկնելու համար: Ռուսաստան մեկնելը ջավախահայերի համար բավականին դժվար է: Տեղում աշխատատեղեր գրեթե չկան, իսկ եղածներն էլ՝ ծառայությունների կամ առեւտրի բնագավառում վճարունակ սպառողներ են ենթադրում, ուստի դրսից ֆինանսական հոսքերի անհրաժեշտությունը շատ մեծ է:
Նինոծմինդայի կենտրոնական փողոցում հավաքված մարդիկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին այս մտահոգությունները փոխանցեցին:
Նինոծմինդայի բնակիչ Շալիկոյի խոսքերով, իրենք
շահագրգռված են, որ Ռուսաստանն ու Վրաստանը նորմալ հարաբերություններ ունենան, քանի որ իրենց հույսը ռուսական մեծ աշխատաշուկան է, որտեղ կա մի քանի ամսվա ապահով կյանքի համար փող աշխատելու հնարավորություն:
Իսկ նինոծմինդացի Արտաշեսի խոսքերով, կան մարդիկ, ինչպես հենց ինքը, ովքեր արդեն գնել են «խոպան»-ի տոմսը եւ հաջողակ են համարվում, քանի որ դա դժվար խնդիր է: Բայց գնում են վախով՝ դեպի անհայտություն. չգիտեն՝ կկարողանա՞ն աշխատել, թե՞ կարտաքսվեն եւ կվերադառանան միայն վնասներով: Մարդիկ էլ կան, որ արդեն արտաքսված են եւ սպասում են արգելքի ժամկետը՝ 5 տարին լրանա: Ոմանք էլ գտել են ելքը՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալով:
Բավական ծանր է կենսաթոշակառուների վիճակը: Այստեղ կլիման խիստ է, ձմեռը՝ երկար, վառելիքի խնդիր կա, միայն կարտոֆիլով ապրել չի լինի, ասում էին հողագործությամբ զբաղվողները: Իսկ կենսաթոշակառուները բողոքում էին, թե թոշակը 28 լարի է ընդամենը, որը հավասար է 15 ամերիկյան դոլարի:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Վրաստանում նվազագույն թոշակը մարտի 20-ից ավելացել է 5 լարիով եւ արդեն կազմում է 33 լարի, ինչը հավասար է 18 ամերիկյան դոլարի: Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունից «Ինտերֆասք»-ին հայտնել են, որ Վրաստանում կենսաթոշակի անցած քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը, այսինքն՝ մոտ 800 հազար մարդ, նվազագույն կենսաթոշակ է ստանում:
Մինչդեռ, ըստ Վրաստանի վիճակագրության կենտրոնի, մեկ մարդու համար ամսական նվազագույն կենսաապահովման զամբյուղը կազմում է 150 լարի կամ 82 ամերիկյան դոլար:
Այսօր մարդկանց սոցիալական խնդիրներից ավելի շատ քաղաքական հոգսերն են անհագստացնում: Օրինակ, Նինոծմինդայի բնակիչ Համբարձում պապի կարծիքով, վրացական իշխանությունները կողմնապահություն են անում եւ խտրական վերաբերմունք են դրսեւորում տեղաբնակ հայերի նկատմամբ:
Շաքե Ավոյան, Նինոծմինդա-Երեւան