«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Ֆիզուլիի շրջանում, որի մի մասը վերահսկում են հայկական ուժերը, հանդիպել է ադրբեջանական բանակի զինծառայողներին:
Ըստ գործակալության, Ահմեդովը Նովրուզ Բայրամ տոնի առիթով ավանդական քաղցրեղեն է բերել զինվորների համար: Նա ելույթ է ունեցել նրանց առջեւ եւ հիշեցրել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարում հնչեցրած ուղերձը, թե «բանակցությունները չեն կարող հավերժ ընթանալ, Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսպառ չէ»:
Ահմեդովն ասել է, որ եթե բանակցություններն արդյունք չտան՝ «Ադրբեջանը ստիպված կլինի հակամարտությունը լուծել այլ միջոցներով»: Զինվորներն, իրենց հերթին, հավաստիացրել են իշխող կուսակցության գործադիր քարտուղարին, որ «պատրաստ են ցանկացած պահի թշնամուց ազատել գրավյալ տարածքները»:
Արմեն Քոլոյան, Պրահա