Թուրքիայի արտգործնախարարը առաջին անգամ այցելում է Վիեննա այն բանից հետո, երբ անցած աշնանը Ավստրիան փորձեց արգելափակել Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկը Եվրամիությանն անդամակցելու հարցում:
Վիեննայում Գյուլին հյուրընկալել են Եվրամիության նախագահող պետության` Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենն ու Եվրամիությունում նախագահող հաջորդ պետության` Ֆինլանդիայի արտգործնախարարը:
Գյուլի հանդիպումների օրակարգում են նաեւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներ Հավյեր Սոլանայի ու Բենիտա Ֆերերո-Վալդների հետ հանդիպումները:
Ըստ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգ Շնեցերի, բանակցությունների ընթացքում քննարկվող թեմաները տարբեր են` երկկողմ հարաբերություններից մինչեւ տարածաշրջանային խնդիրներ:
Եվրոպահայերի ընկերակցության ղեկավար Հիլդա Չոբոյանի խոսքով, սակայն, առանցքայինը Բրյուսելի ու Անկարայի հարաբերություններն են, որոնք «այսօր լավագույն վիճակում չեն»:
«Ընդհանրապես Թուրքիայի անդամակցությունը փակուղու մեջ է այսօր: Բանակցությունների այս փուլում Եվրամիության զանազան աղբյուրներից տեղեկանում ենք, որ լավ ընթացքի մեջ չէ, եւ Թուրքիայի վերաբերմունքը դրական չի գնահատվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Չոբոյանը:
Գյուլի այցը Ավստրիա ընթանում է այստեղ կազմակերպված ստորագրահավաքի ֆոնին: Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ավստրիական «Ազատություն» կուսակցությունը այս շաբաթվանից նպատակ է դրել 100 հազար ստորագրություն հավաքել` պահանջելով կառավարությունից վետո դնել Թուրքիայի` Եվրամիությանը հնարավոր անդամակցությանը: Ավստրիական օրենքներով, եթե քաղաքացիները ինչ-որ հրատապ հարցի շուրջ 100 հազար ստորագրություն են հավաքում, ապա այդ խնդիրը մեխանիկորեն հայտնվում է խորհրդարանի օրակարգում:
Հիլդա Չոբոյանը, սակայն, խորհուրդ է տալիս չնույնացնել Եվրոպայի հայերի եւ ավստրիացի ծայրահեղ աջերի բացասական վերաբերմունքը Թուրքիայի անդամակցությանը:
«Մեր կեցվածքները բոլորովին տարբեր են: Թուրքիայի անդամակցությունը նույնացվում է Եվրոպայի իսլամական շարժումներին: Այդ կուսակցությունը ընդհանրապես դեմ է Եվրամիության ամրապնդմանը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այս ձեռնարկը հաջողության չի հասնի», - կանխատեսում է Հիլդա Չոբոյանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա