Այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար մարմինը քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված նյութերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնելու հարցը:
Իրանը զգուշացրել է, որ եթե իր միջուկային ծրագրի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը պատժամիջոցներ կիրառելու իրավունք ունի, Թեհրանը ձեռնամուխ կլինի արդյունաբերական ծավալներով ուրանի հարստացմանը եւ կդադարեցնի կամավոր համագործակցությունը Ատոմային գործակալության հետ:
Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է մշակում: Իրանի ղեկավարությունը հերքում է այդ մեղադրանքը:
Արմեն Դուլյան