Մատչելիության հղումներ

Բեռլինի ցուցահանդեսում կներկայացվի նաեւ Հայոց ցեղասպանությունը


Այս տարի Բեռլինում կայանալիք ցուցահանդեսում, որը նվիրված է վերջին դարում Եվրոպայում տեղի ունեցած գենոցիդներին եւ բռնի տեղահանություններին, ներկայացվելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը:

Գերմանիայի տեղահանվածների ընկերակցության ղեկավար, Բունդեստագի պատգամավոր Էրիկա Շտեյնբախը այսօր տեղեկացրել է, որ Բեռլինի Պրուսական պալատում օգոստոսի 10-֊ին բացվող ցուցահանդեսում կներկայացվի «13 ազգերի եւ էթնիկ խմբերի ճակատագիրը»:

DPA գործակալության փոխանցմամբ, ցուցահանդեսը, որտեղ բացի Հայոց եղեռնից կներկայացվի նաեւ հրեաների, հույների, ֆինների, ուկրաինացիների եւ այլ ժողովուրդների ճակատագիրը, կգործի մինչեւ հոկտեմբերի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG