«Հայաստանյան հանդիպումները հույս են ներշնչում, որ Ղարաբաղի հարցում կարելի է լուծում գտնել եւ կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել», - ասաց ԵԱՀԿ նոր նախագահ Կարել դե Գուխտը Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին այսօր Ծաղկաձորում հանդիպելուց հետո:
«Կան հույսեր, որ մենք կարող ենք լուծում գտնել, կարող ենք համաձայնություն ձեռք բերել: Բայց մեր առջեւ դեռ կան նաեւ խոչընդոտներ ու պրոբլեմներ, եւ երկու նախագահները պետք է բավարար իմաստնություն եւ քաղաքական խիզախություն ունենան դրանք հաղթահարելու համար», - ասաց ԵԱՀԿ նախագահը: Նրա կարծիքով, եթե Ռամբույե ֆրանսիական քաղաքում, որտեղ փետրվարի 10֊-11-֊ին հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների շուրջ, դա դեռ պետք է վերածվի համապարփակ համաձայնագրի:
Համատեղ ասուլիսին մասնակցած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահներին որեւէ փաստաթուղթ է առաջարկվելու, ասաց, որ «այժմ սեղանի վրա է մեկ էջանոց մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները». - «Համենայն դեպս, հենց այդ փաստաթղթի վրա էինք մենք աշխատում Լոնդոնում: Ամենայն հավանականությամբ, այդ փաստաթուղթն էլ կառաջարկվի նախագահներին: Բայց նախագահները նախագահներ են՝ նրանք սահմանափակված չեն որեւէ փաստաթղթով, կարող են անտեսել այդ փաստաթուղթը եւ քննարկել ցանկացած հարց»:
Խոսելով հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին, ԵԱՀԿ֊ նախագահը փաստեց, որ իր գլխավորած կազմակերպությունը ռազմական ուժեր չունի: «Դեռ պետք է հստակեցնել խաղաղապահների մանդատը, տարածաշրջանում գտնվելու տեւողությունը, թվաքանակը, նրանց գործողությունների շրջանակը, որոշել, թե ում հովանու ներքո են նրանք գործելու եւ ով է վճարելու», - ասաց Կարել դե Գուխտը:
Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ բոլոր դեպքերում հայկական կողմի համար անընդունելի է թուրք խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում:
Կարել դե Գուխտը Երեւանից մեկնեց Բաքու:
Արմեն Դուլյան