Անցած շաբաթավերջին սկսված եւ մինչեւ հիմա տեղացող առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի ժամ է, ինչ դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները:
«Այսօր ժամը մոտավորապես 15-ից հետո դադարեցվել են բոլոր թռիչքներն ու վայրէջքները մեր օդանավակայանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արմենիա միջազգային օդանավականներ» ընկերության մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը՝ հավելելով. - «Ձյունը դադարելուց մեկ ժամ հետո նորից թռիչքներն ու վայրէջքները կվերականգնվեն»:
Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընդհանրապես նման իրավիճակներում օդանավակայանները հայտարարում են «ձնային նոտա». - «Միջազգային չափանիշներով սա ընդունված նորմ է. երբ համապատասխան շփման գործակից չի լինում օդանավակայանի թռիչքուղում, հայտարարվում է ձնային նոտա, եւ թռիչքներն ու վայրէջքները դադարեցվում են: Սա թռիչքային անվտանգության խնդիր է»:
Մինչդեռ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, Հայաստանում տեղումները շարունակվելու են մինչեւ հունվարի 26-ը: «Վաղը ցերեկը առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ, Երեւանում նույնպես», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայհիդրոմետ» ընկերության եղանակի կանխատեսման բաժնի աշխատակցուհի Զարուհի Պետրոսյանը: - «25-ի ցերեկը եւ 26-ի գիշերը սպասվում են տեղումներ՝ առանձին շրջաններում զգալի»:
Պետրոսյանի փոխանցմամբ, սպասվում է, որ այդ ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-10 աստիճանով:
Կարինե Քալանթարյան