«Ջորջիան Թայմս» թերթի փոխանցմամբ, Սուրբ Ծննդյան գիշերը Ճրագալույցի պատարագ մատուցելու համար Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճար ժամանած Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը եւ Վրաց Ուղղափառ եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասավորներ հազարավոր հավատացյալների աչքի առաջ խուզարկվել են երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անվտանգությունն ապահովող «սպեցնազ»-ի զինծառայողների կողմից:
Թերթը պնդում է, թե ոստիկանության հատուկ ջոկատի մարտիկները մետաղորսիչ սարքերով ստուգման են ենթարկել նույնիսկ Իլիա Երկրորդի գավազանը: Բացի այդ, խուզարկվել են պատարագին մասնակցելու համար եկեղեցի եկած հազարավոր մարդիկ:
Թերթը գրում է, որ այդ «բարբարոսության» ականատեսներից է եղել պրոֆեսոր Նեստան Կիրտաձեն:
«Անվտանգության ծառայության աշխատակիցները փակել էին տաճարի բոլոր դռները՝ ներս թողնելով միայն նախագահին եւ նրան ուղեկցող մարդկանց: Վրդովված հավատացյալները եկեղեցու մոտ կանգնած վանկարկում էին՝ «Անհավատներ, բացե’ք դռները, թողե'ք մտնենք տաճար»:
«Ջորջիան Թայմս»-ն այս հաղորդագրությունն ամփոփել է հետեւյալ հռետորական հարցադրմամբ. - «Ո՞վ էր հրամայել խուզարկել Պատրիարքին»:
«Պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը պետության եւ եկեղեցու առաջին դեմքերի անձնական զննում, որպես կանոն, չի իրականացնում, դա արվում է այն դեպքում, եթե կա օպերատիվ տեղեկատվություն ահաբեկչության վտանգի հավանականության մասին: Մի՞թե նախագահն այնքան է վախենում հարձակումից, որ պատրաստ է կասկածել նույնիսկ Կաթողիկոս-Պատրիարքին եւ նրա գավազանում պայթուցիկ որոնել», - եզրափակում է թերթը:
Արմեն Քոլոյան, Պրահա