ԵԱՀԿ- գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը հունվարի 25-ին Բաքու կատարելիք այցի շրջանակներում Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ չի հանդիպելու:
«Ազերի-Պրես» գործակալությանը դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Կարել դե Գուխտը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բաղմանովի հետ:
Ադրբեջանի իշխանությունների հետ ԵԱՀԿ-ի գործող նախագահի բանակցությունների հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Դրա հետ մեկտեղ, ըստ աղբյուրի, Կարել դե Գուխտը հետաքրքրվելու է Ադրբեջանում ընթացող ժողովրդավարական գործընթացներով եւ մայիսի 13-ին կայանալիք կրկնական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքով:
Մինչ տարածաշրջան այցելելը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Կարել դե Գուխտին կտեղեկացնեն հունվարի 18-19-ը Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքների մասին: