Վկայակոչելով զինվորական աղբյուրներ, ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է արդիականացնել Ադրբեջանում դեռեւս խորհրդային տարիներին ստեղծված հակաօդային պաշտպանության զորքերի 2 ռադիոլոկացիոն կայան:
Հաղորդվում է, որ Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարության մասնագետները այցելել են Լերիկի եւ Աղստաֆայի կայանները եւ ադրբեջանական կողմի հետ քննարկել դրանց արդիականացման հետ կապված հացերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը հայտնել է, թե նախարարությունը նման տեղեկությունների չունի՝ միեւնույն ժամանակ նշելով, որ «ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ենթադրում է Ադրբեջանի զինված ուժերում Միացյալ Նահանգների կողմից մի շարք միջոցառումների իրականացում»:
ANS-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը մտադիր է Լերիկի եւ Աղստաֆայի ռադիոլոկացիոն կայանները ներառել Հարավային Կովկասում ստեղծվելիք «Կովկասնեթ» ռադիոլոկացիոն ցանցում:
Անցյալ տարի Միացյալ Նահանգները ռադարներ էր կառուցել Ադրբեջանի Աստարայի եւ Խիզինի շրջաններում, ինչպես նաեւ արդիականացրել Կյուրդամիրում տեղակայված հակաօդային պաշտպանության կայանը: