Ղազախստանի խորհրդարանը ուրբաթ օրը հաստատեց մի փաստաթուղթ, որով նախատեսվում է պետական նոր հիմնի ընդունումը: Հիմնի տեքստի համահեղինակն է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պետական հիմնի տեքստի նորացված տարբերակը՝ առանց դրա հեղինակ համարվելու հավակնության», - նշվում է պատգամավորներին հասցեագրված նախագահական ուղերձում:
ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, սակայն, նշում է, որ, ըստ օրենքի, Նազարբաեւը ճանաչվել է հիմնի նոր տեքստի համահեղինակ:
Հիմնի տեքստը գրվել է 1956 թվականին: Ռուսաստանյան գործակալության վկայությամբ, Նազարբաեւը «ուղղումներ է մտցրել տեքստում՝ հաշվի առնելով արդի իրողությունները»: