Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հինգշաբթի օրը վերահաստատել է վիճահարույց միջուկային ծրագրերի իրականացման մտադրությունը՝ հակառակ Արեւմուտքի ճնշման:
«Նրանք, ովքեր ունեն միջուկային զենք եւ այն օգտագործել են մարդկանց դեմ ամենաբիրտ կերպով, իրավունք չունեն թույլ չտալու այլ ազգերին զարգացնել խաղաղ միջուկային ծրագրեր», - ասել է Իրանի նախագահը:
Այս շաբաթ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ վերսկսում են հետազոտությունները միջուկային ծրագրի շրջանակներում: «Ֆրանսպրես»-ի վկայությամբ, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մտավախություն ունեն, որ Իրանը ատոմային ռումբ է մշակում:
Ահմադինեջադը, մինչդեռ, հավաստիացրել է, որ Իրանը մտադիր է միջուկային հետազոտությունների արդյունքներն օգտագործել բժշկության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի բնագավառներում: