Երեքշաբթի օրը Մոսկվա մեկնելիս Երեւանի «Զվարթնոց» օդանավակայում ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ենթարկվել է «մանրակրկիտ ստուգման»:
«Նոր ժամանակներ» կուսակցության խոսնակ Էդիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին միջադեպի մասին փոխանցեց հետեւյալը. - «Ցավոք, մեր հայրենի իշխանությունների վերաբերմունքը կամ մենթալիտետը փոխանցվել է նաեւ մաքսավորներին, եւ արդեն որերորդ անգամ Արամ Կարապետյանը հանրապետությունից մեկնելիս ենթարկվում է մանրակրկիտ ստուգման՝ մի քիչ չափից ավելի շատ: Նորից անձնական իրերի խուզարկություն, ընդհուպ մինչեւ գրպանները ստուգելը»:
Գրիգորյանը հավելեց, թե չի կարող մաքսակետի կոնկրետ աշխատակցի անուն տալ. - «Անուն-ազգանունով չեմ կարող ասել, որովհետեւ գիտեք՝ մեր մաքսատունը Պանդորայի արկղի նման է»:
Նրա պնդմամբ, մաքսավորները որեւէ կերպ չեն բացատրել Կարապետյանի նկատմամբ նման վերաբերմունքը:
Մաքսավորները, Գրիգորյանի պնդմամբ [ով քիչ առաջ էր հեռախոսով խոսել արդեն Մոսկվայում գտնվող Արամ Կարապետյանի հետ], ոչինչ չեն հայտնաբերել. - «Որովհետեւ որեւէ բան չկար, որ հայտնաբերվեր»:
Ռուզան Խաչատրյան