Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երկուշաբթի օրը անսպասելի այցով մեկնել է Իրաք, որտեղ հանդիպել է հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ծառայող ուկրաինացի խաղաղապահների հետ:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, այցը անցել է Իրաքից ուկրաինացի 867 խաղապահների դուրսբերման ֆոնի վրա, ովքեր պետք է հայրենիք վերադառնան մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 30-ը:
Իրաքից ուկրաինական խաղաղապահների դուրսբերման մասին որոշումը կայացրել էր այս տարվա հունվարին դեռեւս նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Օգոստոսին Իրաքից դուրս էին բերվել 1600 ուկրաինացի խաղաղապահների գրեթե կեսը, իսկ մնացածը կենտրոնացել էին Իրաքի հարավում գտնվող Էլ-Կուտ քաղաքում: