Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը մտահոգություն են հայտնել դեկտեմբերի 15-ին Նախիջեւանի հայկական գերեզմանոցում խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման կապակցությամբ:
«Նման գործողություններ եղել են նաեւ 2002 թվականին, երբ 10 հազար խաչքարերից կանգուն մնացին միայն 2 հազարը», - ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին հղած ուղերձում:
Ողեձրում մատնանշվում են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում. - «Որպես միջազգային հանրության անդամ, Բաքուն պարտավոր է պաշպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Անտեսելով այդ պարտավորությունները, Ադրբեջանի կառավարությունը ի չիք է դարձնում ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը», - նամակում նշել են Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահները նաեւ կոչ են արել Ադրբեջանին՝ վերջ տալ Ջուղայի հինավուրց գերեզմանոցում կատարվող վանդալիզմին եւ պատրաստել զեկույց հասցված վնասի մասին՝ հետագայում իրավիճակի կարգավորման համար: