ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի եւ Դաշնակցության քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, ըստ որի Սոցինտերնը Կիեւում վերջերս կայացած նիստում, իբր, ուժի մեջ է թողել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին բանաձեւը:
«Սոցինտերնը երբեւէ Հայաստանը ագրեսոր ճանաչող բանաձեւ կամ որոշում չի ընդունել, եւ պարոն Ալիզադեի (Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի) հայտարարությունը լրիվ սուտ է: Նիստում ընդունվել է երկու հայտարարություն` Բելառուսի եւ Ադրբեջանի վերաբերյալ: Ադրբեջանին վերաբերող բանաձեւը անդրադառնում է խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին եւ դրանից հետո տեղի ունեցած բռնություններին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կիեւում Սոցինտերնի նիստին մասնակցած Կիրո Մանոյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց, որ Արցախի հարցով կարծիքներ փոխանակվել են, սակայն հերքեց Արազ Ալիզադեի հայտարարությունը, ըստ որի նիստում Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան ասել է, թե «այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի հողերը՝ բանաձեւը կմնա ուժի մեջ»:
«Ենթադրում եմ, որ պարոն Ալիզադեի շինծու հերյուրանքների միակ նպատակն այն է, որ կարողանա արդարացնել իր ներկայությունը ժողովին, որը դատապարտեց Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքը», - հայտարարեց Կիրո Մանոյանը եւ ավելացրեց. «Մենք արդեն տեղեկացրել ենք Սոցինտերնի քարտուղարությանը այն ամենի մասին, ինչը պարոն Ալիզադեն արել է»:
Ռուզան Խաչատրյան